Էստոնիան փակում է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տաավի Աասը։
Լատվիան նույնպես փակում է օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների օդանավերի համար: Այս մասին հայտարարել է Լատվիայի արդարադատության նախարար Յանիս Բորդանսը։
«Պուտինի ռեժիմի դաժան հարձակումը ուկրաինական ժողովրդավարության և ազատության վրա աններելի է: Արևմուտքը պետք է մեկուսացնի Ռուսաստանին և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես: Էստոնիան արգելում է ռուսական ավիաընկերություններին մուտք գործել իր օդային տարածք: Լեհաստանն ու Չեխիան արդեն դա արել են, և մենք կոչ ենք անում Եվրամիության երկրներին անել նույնը»,- Facebook-ում գրել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։
Փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է «Աէրոֆլոտ» ռուսաստանյան ավիաընկերության և ռուսական բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։