Ռուս - ամերիկյան հարաբերությունները վերջին շնչում են, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։
«Մեր կարծիքով՝ կարևոր է, որ [ամերիկյան] դիվանագիտական առաքելության ղեկավարը պետք է ոչ թե կենտրոնանա հարաբերությունների վատթարացման վրա, որոնք արդեն վերջին շնչում են, այլ փորձի դրանք գոնե պահպանել ներկայիս մակարդակում՝ փորձելով ավելի լավն անել», - ասել է նա՝ մեկնաբանելով այն դերը, որ պետք է կատարի Լին Թրեյսին, ում չորեքշաբթի օրը Սենատը հաստատեց Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սենատը Լին Թրեյսիին հաստատեց Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնումԹրեյսին առաջին կինն է, ով զբաղեցնում է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ Կադրային դիվանագետը մինչև վերջերս ղեկավարում էր Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը. Ալեն Սիմոնյանը՝ Լին Թրեյսիին