Պեսկով. «Պաշտոնյաները պետք է շարունակեն այցերը Ռուսաստանի նոր սուբյեկտներ»

Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ցավակցություն է հայտնել Դոնեցկի հրետակոծման հետևանքով զոհվածների հարազատներին ու մտերիմներին և ապաքինում է մաղթել հիվանդանոցներ փոխադրված վիրավորներին:

Հրետակոծության հետևանքով տուժածների թվում է նաև «Ռոսկոսմոս»-ի նախկին տնօրեն Դմիտրի Ռոգոզինը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռոգոզինի ողնաշարում հայտնված ականի բեկորը հնարավոր չէ հեռացնելԴմիտրի Ռոգոզինը Դոնեցկում վիրավորվել է

«Չինովնիկները մեկնում են Ռուսաստանի նոր սուբյեկտներ: Նրանք կշարունակեն այցերը՝ չնայած առկա սպառնալիքներին», - ասել է Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, ռուսաստանցի պաշտոնյաները պարտավոր են մեկնել վերջերս Դաշնության մաս հռչակված նոր շրջաններ:

«Վտանգները չեն խանգարի կատարել պարտավորությունները բոլոր նրանց, ովքեր սրտի կանչով են մեկնում այնտեղ», - ասել է Կրեմլի խոսնակը:

Կիևը և միջազգային հանրության գերիշխող մեծամասնությունը չեն ճանաչում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի միացումը Ռուսաստանին: