Մատչելիության հղումներ

Դմիտրի Ռոգոզինը Դոնեցկում վիրավորվել է


ՌԴ նախկին փոխվարչապետ և «Ռոսկոսմոս»-ի այժմ նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզին, արխիվ
ՌԴ նախկին փոխվարչապետ և «Ռոսկոսմոս»-ի այժմ նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզին, արխիվ

Ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի հրետակոծության ժամանակ վիրավորվել է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, ով այժմ ղեկավարում է «Ցարսկիե վոլկի» («Թագավորական գայլեր») ռազմական խորհրդատուների խումբը, հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները:

Ռոգոզինի օգնականը ՏԱՍՍ և «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալություններին հայտնել է, որ նախկին վարչապետը վիրավորվել է, երբ գնդակոծվել է քաղաքի ծայրամասում գտնվող հյուրանոցը, որտեղ նա գտնվում էր։

Ինչպես վստահեցնում են Ռոգոզինի շրջապատից, նրա և մյուս վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքը՝ «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավարը, ռուսական պետական RT հեռուստաալիքին հայտնել է, որ բեկորային վիրավորում է ստացել:

«Վիրավորում եմ ստացել մեջքիս շրջանում, բայց կապրեմ: Բեկորը ողնաշարիցս մեկ սանտիմետր հեռու է անցել», - ասել է Ռոգոզինը:

XS
SM
MD
LG