Դեռ անցյալ տարվա մայիսից հարուցված քրեական գործի շրջանակում օրերս կալանավորվել է Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար՝ անգործության մեղադրանքով, ինչի հետևանքով ադրբեջանցիները անցյալ տարվա մայիսի 12-ին մտել են Հայաստանի ինքնիշխան տարածք։
Մինչ իրավապահները բարձաստիճան զինվորականի անունը չեն նշում, այն արագ գաղնազերծվեց մամուլում, խոսքը 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի մասին է։
«Մեղադրվող անձը, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ որոշումներ ընդունելու, առաջադրանքներ տալու և դրանց կատարումը վերահսկելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին տեղեկանալով, որ իր կողմից դեռ 10 օր առաջ արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որևէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ», - հայտնել է Գլխավոր դատախազությունը, ապա մանրամասնել է՝ խոսքը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ ու Նորաբակ համայնքների ուղղությամբ անցյալ տարի մայիսին ադրբեջանական ներխուժման մասին է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սև լիճ. զբոսաշրջային ուղղությունը ռազմականացված գոտու է վերածվումԱյս տարածքում, ըստ մեղադրանքի, «զորամասի հրամանատարի անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն»։ Անցյալ տարվա գարնանն ադրբեջանական զինուժը առաջ էր եկել միանգամից մի քանի ուղղություններով՝ Սյունիքի Սև լճի և Գեղարքունիքի Վարդենիսի գյուղերի։
Այն ժամանակ իշխանությունները խոսում էին Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանցիների մոտ 2 կմ առաջխաղացման մասին, հիմա Քննչական կոմիտեն ասում է՝ ադրբեջանցիներն առաջ են եկել 2-6 կիլոմետր։
«Վերջինս չի պահպանել կանոնադրության այն պահանջները, որոնք վերաբերում են նրան, որոնք նպատակ ունեն ապահովել ՀՀ տարածքային ամբողջականությունը, շփման գծի անձեռնմխելիության պահպանումը», - Հանրայինի լուրերին հայտնել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գեղարքունիքի, Սյունիքի սահմաններին լարված սպասողական վիճակ է«Ազատության» այլ հարցերի իրավապահները հրաժարվում են պատասխանել գործի գաղտնիության պատճառով։ Այսպիսով, պարզ չէ՝ Հարությունյանի ինչ հրամանի չկատարման մասին է խոսքը, արդյո՞ք նա էր պատասխանատու Վարդենիսի ուղղությամբ Հայաստանի սահմանները ամրացնելու ու դիրքեր կառուցելու համար։ Համենայն դեպս Գեղարքունիքի այդ հատվածում, ըստ տարածքի բնակիչների, արցախյան երկրորդ պատերազմից հետո մինչև 2021-ի ադբեջանական մայիսյան հարձակումը հայկական զինված ուժերը դիրքեր չեն ունեցել։ Այն ժամանակ սա անհանգստացրել է Գեղաքունիքի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչներին, պատմում է Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատուրյանը։
«Մեձ ձայնն ո՞վ էր լսում, կամ մեզ ո՞վ էր հաշվի առնում, եթե սարեր ոչխար էլ են պահել», - ասում է նա:
Մայիսյան ներխուժումից 1.5 տարի անց ադրբեջանցիները մնացել են նույն դիրքերում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում։
«Քիչ է մնում՝ գան մեր տուն մտնեն, ասեն՝ գնացեք, ո՞ւր գնամ: Նույ դիրքում նստած են, մոտ 1500 մետր են {հեռու գյուղի տներից}: Նրանք նենց տներ են սարքել էնդեղ, որ սկի մենք չունենք էդ դիրքը», - նշեց Ասատուրյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները ՀՀ տարածքում խրամատ ու ճանապարհ են կառուցում․ Վերին Շորժայի գյուղապետԱդբեջանական դիրքերը տեսանելի են և Նորաբակից, և Վերին Շորժայից, ասացին վարչական ղեկավարները։
«Եթե մի կետից կանգնեք, նայեք, մի 10 հատը երևում են, տարբեր դիրքերից են, սարերով պիտի ման գաս, որ իմանաս էլի», - նկատեց Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտեմ Երանոսյանը:
Ադբեջանցիների՝ Գեղարքունիքի ուղղությամբ անարգել ներխուժման քրեական գործով անցնող այլ անձինք Արայիկ Հարությունյանից բացի չկան: Նա կալանավորված է, իսկ նրա պաշտպանը այսօր հրաժարվեց «Ազատության» հետ զրուցել, այդ թվում նաև չասաց՝ բարձաստիճան նախկին զինվորականը ընդունում է՞ մեղադրանքը, թե՞ ոչ։