Ռուսաստանի ազգային փոխարժեքն անկում է արձանագրում։ Մայիսի 30-ից ի վեր առաջին անգամ Մոսկվայի բորսայում մեկ դոլարի դիմաց վճարում են 66 ռուբլի 22 կոպեկ, եվրոյի դիմաց՝ 70 ռուբլի 45 կոպեկ։
«Մեկ օրում ռուբլու փոխարժեքն ամերիկյան դոլարի հանդեպ նվազել է ավելի քան 2 տոկոսով», - արձանագրում է Reuters գործակալությունը։
«Ինտերֆաքս»-ի պնդմամբ՝ ռուսական ռուբլու արժեզրկման պատճառներից են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 9-րդ փաթեթը, ինչպես նաև այսօր Բրյուսելում ծավալված քննարկումները։
Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին Եվրամիության անդամ պետությունների էներգետիկայի նախարարները Եվրոպա արտահանվող ռուսական գազի առավելագույն գին կսահմանեն։ «Համաձայնեցման դեպքում այդ մեխանիզմը կսկսի գործել հունվարի 1-ից», - պնդում են ԵՄ-ին մոտ կանգնած աղբյուրները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը հաստատեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 9-րդ փաթեթը