Մատչելիության հղումներ

Եվրամիությունը չեղարկելու է ռուսական հեռուստաընկերությունների արտոնագրերը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաէկրաններին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաէկրաններին:

Եվրոպական միությունը չեղարկելու է «НТВ» / «НТВ-Мир», «Россия-1», «РЕН ТВ» և «Первый канал» ռուսական հեռուստաալիքների արտոնագրերը: Այդ մասին հայտնել է Եվրոպական միության խորհուրդը:

Որոշումը ներառված է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների իններորդ փաթեթում:

«Հարևան երկրներում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության համակարգված ապատեղեկատվական արշավին հակազդելու համար Խորհուրդը հանդես է գալիս տվյալ չորս ԶԼՄ-ների արտոնագրերը դադարեցնելու նախաձեռնությամբ»,- ասվում է ԵՄ խորհրդի հայտարարությունում:

Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել Եվրոպական միության այդ նախաձեռնությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG