Եվրոպական միության երկրների լիդերները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում համաձայնեցրել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 9-րդ փաթեթը: Գագաթնաժողովը նաև հաստատել է Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու նախագիծը:
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ 9-րդ փաթեթը կնախատեսի անօդաչու թռչող սարքերի և դրանց շարժիչների ձեռքբերման ու արտադրության հնարավորությունները ռուսների համար սահմանափակելու միջոցներ:
Դեկտեմբերի 5-ին ուժի մեջ է մտել 8-րդ փաթեթը, որով սահմանվել է ծովով փոխադրվող ռուսական նավթի գնի վերին շեմ: Մոսկվան դեռ ի պաշտոնե չի արձագանքել այդ որոշմանը: