Միացյալ Նահանգներն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանն, այսօր ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ընդունելով Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հասցեական արձագանքի համար:
ԱԺ նախագահը նշել է, որ թեև դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի համար ծանրագույն ժամանակաշրջանում էր, այնուամենայնիվ, պաշտոնավարման ընթացքում Երևանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները հասել են ավելի բարձր մակարդակի։
Ավարտվել է Լին Թրեյսիի պաշտոնավարման երեք տարին Հայաստանում։ Սենատը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատել է Քրիստինա Քվինին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սենատը Քրիստինա Քվինին հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում