Արտակ Բեգլարյանը շարունակում է նստացույցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև

Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը շարունակում է նստացույցը Երևանում՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև։

Ֆեյսբուքյան իր էջում նախկին պետնախարարը շեշտել է՝ թեև Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը, սակայն կյանքի ճանապարհը դեռևս մնում է փակ, իսկ Արցախի ժողովուրդը՝ լրիվ շրջափակման մեջ:

«Մենք էլ շարունակում ենք նստացույցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև», - գրել է Բեգլարյանը:

Բեգլարյանն անժամկետ նստացույց է սկսել դեկտեմբերի 14-ից՝ պնդելով՝ ՄԱԿ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի գործողություններն ու Արցախի շրջափակումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը վերականգնել է գազի մատակարարումը․ Ռուբեն Վարդանյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժամը 11-ի դրությամբ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը