Այսօր Վանաձորում մեկ տարվա անհաջող փորձերից հետո հաստատվեց հաջորդ տարվա բյուջեն։ Ավագանու արտահերթ նիստեր գումարելու իշխանության նախաձեռնությունները բոյկոտած ընդդիմության երկու անդամ ներկայացել էր նիստին, ինչի արդյունքում քվորում եղավ և օրակարգում ընդգրկված հարցերը գրեթե միաձայն ընդունվեցին։
Արդեն մեկ տարի կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքի անդամ Սեյրան Ղամբարյանն ասաց՝ օրեր առաջ կալանավայրում հանդիպել է իրենց առաջնորդի՝ նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի հետ ու նրա հորդորով է ներկայացել ավագանու նիստին։
Նիստի ընթացքում բյուջեից բացի հաստատվեցին հաստիքացուցակը, աշխատավարձերը, տեղական տուրքերի և վճարների չափն ու մեկ տարի առաջ հաստատված, բայց չիրագործվող սուբվենցիոն ծրագրերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չի բացառվում Վանաձորում ՏԻՄ արտահերթ ընտրությունների անցկացումը