Եվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկ, արխիվ

Եվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ։ Այսօր Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հավաքի մեկնարկին այս մասին հայտնել է Գերմանիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Աննալենա Բերբոկը։

Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ ԵՄ պատժամիջոցների թիրախում է լինելու Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցը՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»։

«Այս պատժամիջոցների միջոցով մենք կթիրախավորենք այն անձանց, որոնք պատասխանատու են անմեղ մարդկանց դեմ կիրառվող հաշվեհարդարների և բռնությունների համար», - նշել է գերմանական արտգործնախարարության ղեկավարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում և զարգացումներն Իրանում