Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է հաջորդ տարվա պաշտպանական բյուջեն, որը կկազմի 847,3 մլրդ դոլար, այդ թվում՝ 800 մլն դոլար՝ Ուկրաինային ռազմական օգնության համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետք է ամեն ինչ անել, որ Պուտինը Ուկրաինայում պարտվի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՀյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ այսօր հայտնել է, թե ՆԱՏՕ-ի անդամները կշարունակեն «աննախադեպ» աջակցությունը Ուկրաինային՝ զգուշացնելով, թե մտավախություն ունեն, որ այժմ Ռուսաստանը փորձում է դադար վերցնել՝ գարնանը նոր թափով հարձակվելու համար. - «Այժմ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է կարճ ժամանակով սառեցնել գործողությունները, որպեսզի վերախմբավորվի, վերականգնվի, իսկ հետո հաջորդ գարնանը մեծ հարձակման անցնի»։
Ռուսաստանի արտգործնախարարը մինչդեռ այսօր կրկին հայտարարել է, թե Մոսկվան պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջը. - «Եթե այսօր լինի լուրջ առաջարկ, որը հաշվի կառնի ռուսական կողմի օրինական պահանջները, մենք այսօր էլ պատրաստ ենք բանակցությունների»։
Միացյալ Նահագներն ու դաշնակիցները բազմիցս հայտարարել են, որ շարունակել են աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը չի օգնել Ուկրաինային՝ հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքում. Բլինքեն և ՕսթինՄիաժամանակ պետքարտուղար Բլինքենը, մեկնաբանելով Ռուսաստանում ռազմական օդանավակայանների վրա հարձակումների մասին հաղորդագրությունները, ասում է, թե ԱՄՆ-ը չի խրախուսում և չի օգնում Ուկրաինային Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու հարցում. - «Մենք ուկրաինացիներին չենք խրախուսել կամ հնարավորություն չենք տվել հարվածներ հասցնել Ռուսաստանի ներսում։ Բայց կարևոր է հասկանալ, թե ինչի միջով են անցնում ուկրաինացիներն ամեն օր՝ իրենց երկրի դեմ շարունակվող ռուսական ագրեսիայի պայմաններում: Մենք, ամբողջ աշխարհի մեր գործընկերների հետ միասին, վճռական ենք տրամադրել ուկրաինացիներին այն ամենն, ինչ անհրաժեշտ է՝ պաշտպանվելու, իրենց տարածքն ու ազատությունը պաշտպանելու համար»։
Ջո Բայդենի վարչակազմը հրաժարվում է Կիևին հեռահար զենք մատակարարել, սակայն, ինչպես իր հերթին ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, Միացյալ Նահանգները չի միջամտում նման հարվածային ներուժ զարգացնելու Ուկրաինայի ջանքերին։
Պաշտոնապես Պետդեպարտամենտը ասում է, որ իրենք տեղեկություն չունեն, թե ով է պատասխանատու ռուսական ռազմական օդանավակայանների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյուններ խոր թիկունքում գտնվող ռուսական ռազմական օդանավակայաններումԵրկու օր առաջ անօդաչու թռչող սարքերը հարվածել էին Ռյազանի և Սարատովի մարզի օդանավակայաններին, խոցվել էր երկու ինքնաթիռ, երեք զինծառայող զոհվել է, կան վիրավորներ։ Ռուսաստանը կատարվածի համար մեղադրել է ուկրաինական ուժերին։ Երեկ առավոտյան էլ անօդաչու թռչող սարքը հարվածել էր Կուրսկի շրջանի օդանավակայանին, ինչի հետևանքով նավթի պահեստավորման ամբար է բռնկվել։ Ռուսական աղբյուրները հայտնում են նաև, որ վերջին երկու օրը ինտենսիվ ռմբակոծության տակ է ռուսների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկ քաղաքը։
Ռուսներն էլ ռմբակոծության տակ են պահում ուկրաինական վերահսկողության տակ գտնվող բնակավայրերը՝ Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի շրջանները, ինչպես նաև Խերսոն քաղաքը։ Գիշերվա հրթիռակոծության հետևանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, ևս երեքը վիրավորվել են, այդ թվում՝ 15-ամյա աղջիկ։
Կիևը պնդում է, թե ռուսական զինանոցում կրկին իրանական անօդաչուներ են օգտագործվել։
Ռմբակոծություններին զուգահեռ ռուսական զորքերը մի քանի ուղղություններով փորձում են առաջ գնալ Դոնեցկի մարզում։ Մոսկվան երեկ հայտնել էր, թե բանակը մի քանի բնակավայր է գրավել Բախմուտի ուղղությամբ։ Ուկրաինական կողմը հաստատում է՝ թեժ մարտեր են, սակայն ռուսներին չի հաջողվել Բախմուտը ամբողջությամբ շրջափակել կամ գրավել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ուժերը նոր հարձակում են սկսել Ուկրաինայում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի բանակի օրվա կապակցությամբ Զելենսկին այցելել է ՍլավյանսկՀարավում էլ ուկրաինացիներն են փորձում առաջ գնալ, ինչի ֆոնին Ուկրաինային սահմանակից ռուսական Բելգորոդի շրջանում կազմավորվում են պաշտպանության ջոկատներ։ Ռուսները ամրապնդում են պաշտպանությունը նաև Ուկրաինայի հետ սահմանակից Կուրսկի շրջանում․ այսօր տեղի նահանգապետը սոցիալական ցանցերում հակատանկային պատնեշներով լուսանկարներ է հրապարակել։
Ի դեպ, Ամերիկյան Time ամսագիրը «Տարվա մարդ-2022» կոչումը շնորհել է գրեթե տասը ամիս Ռուսաստանի լայնածավալ ագրեսիային դիմակայող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և «ուկրաինական ոգուն»։