Մատչելիության հղումներ

Բլինքեն. «Ռուսները չեն ցուցաբերում Ուկրաինայի խնդիրը բանակցային եղանակով լուծելու ցանկություն»


ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, արխիվ
ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը CBS հեռուստակայանին դեկտեմբերի 4-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ռուսական կողմը չի ցուցաբերում Ուկրաինայի խնդիրը բանակցային եղանակով լուծելու հետաքրքրություն:

«Դիվանագիտությունը միշտ արժեք ունի, եթե կողմերը, տվյալ պարագայում Ռուսաստանը, իսկապես հետաքրքրված են դիվանագիտական փոխգործությամբ: Բայց այն, ինչ հիմա ենք տեսնում, հակառակի մասին է խոսում»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իմաստ ունի բանակցությունները սկսելու փորձ անել:

Բլինքենի խոսքով, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «առաջարկ է ներկայացրել, թե ինչպես շարժվել դեպի խաղաղություն»:

«Իսկ ի՞նչ արեց {Ռուսաստանի նախագահ Վլադիմիր} Պուտինը: Նա կրկնապատկեց, եռապատկեց այն, ինչ մինչ այդ է արել»,- ասել է Բլինքենը:

Նրա համոզմամբ, քանի դեռ Պուտինը չի դրսևորում դիվանագիտական կարգավորման նկատմամբ անկեղծ հետաքրքրություն՝ խնդրի բանակցային լուծում չի լինի:

XS
SM
MD
LG