Սաակաշվիլիին անհրաժեշտ է բուժում ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում, առկա է կոմայի կամ մահվան վտանգ․ փորձաքննություն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի դատարանում, արխիվ

Թբիլիսյան Empathy բժշկակական կենտրոնը հրապարակել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որն իրականացրել են տասը տեղացի և վեց արտասահմանցի մասնագետներ։

Հաղորդվում է, որ Սաակաշվիլիի մոտ ավելի քան 20 հիվանդություն է ախտորոշվել, որոնք փորձագետների կարծիքով, անհամատեղելի են ազատազրկման հետ։

Փորձագետները նշում են, որ Սաակաշվիլին մինչև ձերբակալությունը գործնականում առողջ էր։ Այժմ նա ունի նյարդահոգեբանական, գաստրոէնտերոլոգիական խնդիրներ, հենաշարժական համակարգի խանգարումներ, տեսողության խնդիրներ, անհայտ ստուգաբանության ջերմություն, անորեքսիա, մկանների, հոդերի և ոսկորների ցավեր։

Մասնագետները ենթադրում են, որ մկանների լարվածությունը կարող է կապված լինել վարակիչ պրոցեսների կամ թունավորման հետ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել կոմայի և մահվան։

Քաղաքական գործչի առողջական վիճակը հետազոտած մասնագետները կարծում են, որ նա պետք է բուժում ստանա ԱՄՆ-ի կամ Եվրամիության երկրներում գործող բազմապրոֆիլ կլինիկաներում։