Մատչելիության հղումներ

Վրաստանի ՔԿԾ-ն հերքում է Սաակաշվիլիի թունավորման մասին տեղեկությունները


Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը հերքել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր թունավորման մասին տեղեկությունը։

«Բանտարկյալ Սահակաշվիլին մի քանի ամիս գտնվում է հիվանդանոցում՝ մշտական բժիշկների հսկողության ներքո և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Մենք կոչ ենք անում բոլորին չտարածել չճշտված տեղեկատվություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Շաբաթ օրը Սաակաշվիլիի մայրը լրագրողներին ասել է, որ որդու օրգանիզմում ծանր մետաղների, այդ թվում՝ սնդիկի մակարդակը գերազանցում է նորման։

Նա պահանջում է Սաակաշվիլիին անհապաղ ազատել բանտից։

Փաստաբանն էլ ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ վրացական «Էմպաթիա» կենտրոնի անկախ բժիշկները զեկույց են պատրաստել Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին, և որ քաղաքական գործիչը ավելի քան 30 հիվանդություն ունի։ Փաստաբանի խոսքով՝ առաջիկայում կհրապարակվի «Էմպաթիայի» բժիշկների եզրակացությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG