Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում տղամարդկանց ընտրանիների հանդիպումն առաջին անգամ կսպասարկի միայն կանանցից կազմված մրցավարների թիմը:
Գլխավոր մրցավար Ստեֆանի Ֆրապարտը Ֆրանսիայից, Նեուզա Բաքը Բրազիլիայից և Քարեն Դիասը Մեքսիկայից վաղը E խմբում պետք է սպասարկեն Կոստա Ռիկայի և Գերմանիայի հավաքականների խաղը:
Ֆրապարտն անցած շաբաթ C խմբում Լեհաստանի և Մեքսիկայի խաղի ընթացքում կատարել է չորրորդ մրցավարի պարտականությունները:
Ֆրապարտի համար դա իր կարիերայում նոր նվաճում է՝ 2020 թվականին նա որպես մրցավար սպասարկել է մեկական խաղ ֆուտբոլի աշխարհի առաջնության տղամարդկանց խմբային փուլում և ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում:
Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցավարների թվում են նաև ևս երկու կանայք՝ Սալիմա Մուկասանգան Ռուանդայից և Յամաշիտա Յոշիմին Ճապոնիայից: