Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է պետական դավաճանության նոր դեպք բացահայտելու մասին։
Ըստ Դատախազության՝ Հայաստանի քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպան 2021-ի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից, նրանց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։
Այնուհետև սպան, ծառայության նշանակվելով Պաշտպանության նախարարության մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, 2022 թվականի փետրվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, որոնց դիմաց որպես վարձատրություն ընդհանուր ստացել է 19 հազար 700 ԱՄՆ դոլար։
Սպային մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ենթադրյալ «պետական դավաճանության» դեպքերը մի շարք հարցեր են առաջացնում. ԱԱԾ-ն ու Դատախազությունը, սակայն, չեն մանրամասնում