Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է հայտարարել, որ հաջորդ տարի Լոնդոնը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին` առնվազն նույն ծավալով (և, հնարավոր է, ավելի շատ), քան այժմ:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ծանոթանալով վարչապետի ելույթի տեքստին, որը նա պետք է հնչեցնի այսօր։
Անցած շաբաթավերջին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին Կիևում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և հայտնել ձմռանն ընդառաջ միլիոնավոր ֆունտ ստերլիգի օգնության նոր փաթեթ Ուկրաինային տրամադրելու մասին:
Ավելի վաղ Կիև չնախատեսված այց էր կատարել Բրիտանիայի նորընտիր վարչապետը: Լոնդոնը ռուս-ուկրաինական արդեն ինն ամիս տևող պատերազմի ընթացքում համարվում է Կիևի ամենահուսալի դաշնակիցներից մեկը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրիտանիան օգնության նոր փաթեթ է փոխանցում Ուկրաինային