Մատչելիության հղումներ

Հայտնի են Մեծ Բրիտանիայի նոր կառավարության առանցքային նախարարները


Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակ, Լոնդոն, 25-ը հոկտեմբերի, 2022թ.
Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակ, Լոնդոն, 25-ը հոկտեմբերի, 2022թ.

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր վարչապետ Ռիշի Սունակը հրապարակել է նոր կառավարության կազմը: Հայտնի են առանցքային պաշտոններում նշանակված գործիչները:

Ջերեմի Հանթը կվերանշանակվի գանձապետարանի քարտուղարի (ֆինանսների և տնտեսության նախարարի) պաշտոնում: Այն մինչև վերջերս՝ Լիզ Թրասի վարչապետության օրոք, հենց Սունակն է զբաղեցրել:

Ըստ բրիտանացի որոշ վերլուծաբանների, այդ նշանակումը վկայում է, որ Սունակի կառավարությունը կհրաժարվի հանրային դժգոհության և ազգային տարադրամ ֆունտ ստերլինգի արժեզրկման առիթ դարձած Թրասի հարկային փոփոխությունների նախաձեռնությունից:

Դոմինիկ Ռաաբը կվերստանձնի արդարադատության նախարարի և փոխվարչապետի պաշտոնը: Բեն Ուոլեսը կպահպանի պաշտպանության, իսկ Ջեյմս Քլևերլին՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը:

Սուելա Բրեյվերմանը կվերականգնվի ներքին գործերի նախարարի պաշտոնում:

Սունակն ավելի վաղ ասել է, որ էական փոփոխություններ անելու մտադրություն չունի և իր թիմ է հրավիրել պահպանողական վարչապետեր Թերեզա Մեյի, Բորիս Ջոնսոնի և Լիզ Թրասի կառավարություններում աշխատած պաշտոնյաներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG