Երեկոյան ադրբեջանցիները կրակել են սահմանի հարավ-արևելքում հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հայաստանի ԶՈՒ զինծառայողը սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այսօր ժամը 21:30 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ - ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանական կողմը կտրականապես հերքել է Երևանի պնդումը՝ այն որակելով բացարձակ սուտ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արցախի ՊԲ-ը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին նոր հաղորդումըԳիշերը հայկական դիրքերը սահմանին գնդակոծվել են. ՊՆ