Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է սահմանին զինծառայողի վիրավորվելու մասին:
Ըստ հաղորդագրության՝ Ռ. Ա.-ն հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել չորեքշաբթի օրը ժամը 13։20-ի սահմաններում, հայ - ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «կտրականապես» հերքում է» հայկական կողմի հաղորդումը։