Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության վեցերորդ օրը B խմբում տեղի ունեցավ Իրանի և Ուելսի ազգային հավաքականների հանդիպումը: Գերլարված խաղն ավարտվեց Իրանի ֆուտբոլիստների հաղթանակով՝ 2-0 հաշվով:
Խաղի ընթացքում մի քանի անգամ ուելսցիները կարող էին հաշիվը բացել, բայց վրիպեցին: Իրանի թիմն էլ ակտիվ հարձակողական գործողություններ իրականացրեց: Երկու անգամ իրանցիների հարվածները ցնցեցին դարպասաձողը:
86-րդ րոպեին մրցակցի վրա կոպիտ հարձակում գործած Ուելսի դարպասապահ Ուեյն Հենեսին կարմիր քարտով հեռացվեց, ընդ որում՝ նա նույնիսկ չփորձեց վիճարկել մրցավարի որոշումը:
Մրցավարը լրացուցիչ րոպեներ ավելացրեց: Թվային առավելություն ստացած Իրանի ոգևորված ֆուտբոլիստները նետվեցին գրոհի: Խաղի 90+8 րոպեին Ռուզբեհ Չեշմին, ապա 90+11 րոպեին Ռամին Ռեզաեիանը դիպուկ հարվածներով համոզիչ հաղթանակ ապահովեցին:
Այսօր A խմբում Քաթարը 1-3 հաշվով զիջեց Սենեգալին, իսկ Նիդերլանդների ու Էկվադորի հանդիպումն ավարտցեց 1-1 հաշվով:
B խմբում ուշ երեկոյան տեղի ունեցավ Անգլիայի և ԱՄՆ-ի հավաքականների հանդիպումը, որն անցավ հավասար պայքարում և ավարտվեց 0-0 հաշվով:
Նոյեմբերի 26-ին D խմբում կհանդիպեն Թունիսի և Ավստրալիայի ու Ֆրանսիայի և Դանիայի հավաքականները, իսկ C խմբում Լեհաստանի թիմը կմրցի Սաուդյան Արաբիայի, Արգենտինայի ընտրանին էլ՝ Մեքսիկայի թիմի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաթարում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը