Քաթարում ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության հինգերորդ օրը Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն բացառիկ ռեկորդ սահմանեց:
H խմբում Պորտուգալիան ուժերը չափեց Գանայի ընտրանու հետ և հաղթեց 3-2 հաշվով, ընդ որում պորտուգալացիներն այդ հավասար ու լարված խաղում դժվարությամբ պահեցին հաղթանակը:
Հուժկու հարվածով իրացնելով վեճեր հարուցած 11 մետրանոցը՝ հաշիվը բացեց Ռոնալդուն: Այդպես նոյեմբերի 24-ին նա դարձավ ֆուտբոլի պատմության ընթացքում առաջին ֆուտբոլիստն, ով գոլեր է խփել աշխարհի հինգ առաջնություններում:
G խմբում Շվեյցարիան 1-0 հաշվով հաղթեց Կամերունի թիմին: H խմբում Ուրուգվայի և Հարավային Կորեայի ընտրանիների հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով:
Ուշ երեկոյան G խմբում մեկնարկեց Բրազիլիայի և Սերբիայի հավաքականների հանդիպումը:
Բրազիլացիները հաղթեցին 2-0 հաշվով, երկու գոլերը խփեց 25-ամյա Ռիչարլիսոնն, ընդ որում երկրորդը՝ շրջադարձով անսպասելի հարվածով, թերևս, ամենագեղեցիկն է մրցաշարի առաջին հինգ օրում:
Նոյեմբերի 25-ին B խմբում Երևանի ժամանակով 14:00-ին Ուելսի թիմը մրցելու է Իրանի հետ:
17:00-ին A խմբում խաղալու են Քաթարի և Սենեգալի ազգային հավաքականները:
A խմբում 20:00-ին տեղի կունենա Նիդերլանդների և Էկվադորի թիմերի խաղը:
Եվ վերջապես առաջնության վեցերորդ օրվա ավարտին ուշ երեկոյան ժամը 23:00-ին B խմբում խաղադաշտ դուրս կգան ԱՄՆ-ի և Անգլիայի հավաքականները: