Արցախի Պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին՝ այն որակելով հերթական ապատեղեկատվություն:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Պաշտոնական Բաքուն նման հաղորդագրություն էր տարածել այսօր առավոտյան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի ՊՆ-ը հաստատում է Արցախում Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի խախտումը