Արցախի Պաշտպանության բանակը հաղորդում է, որ երեկ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, ասված է հաղորդագրությունում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հաղորդել էր Պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների մասին, ինչը Արցախի ռազմական գերատեսչությունը հերքում է՝ հերթական ապատեղեկատվություն որակելով: