Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել «Զանգեզուրի միջանցքի» իր պահանջը։ Այդ մասին նա հայտարարել է այսօր «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում, որը գումարվել է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում:
«Զանգեզուրի միջանցքը քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ իմ վերջին զրույցի ժամանակ։ Չեմ կարծում, որ Հայաստանն ի զորու է արգելափակել այդ միջանցքը», - այսօր հայտարարել է Իլհամ Ալիևը։
Նախօրեին Բաքվում նա ընդունել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Իգոր Խովաևին:
Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ Իրանը նույնպես չի խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը. - «Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ նա նույնպես դա չի անի՝ հաշվի առնելով իր հետաքրքրությունը տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ։ Այդ նախագծերը որևէ մեկի դեմ ուղղված չեն, ընդհակառակը, դրանք կգործեն միայն ի շահ բոլոր կողմերի»։
Հայկական կողմը հերքում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի պնդումները՝ շեշտելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսքը ընդհանրապես հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բայրամով. «Լաչինի միջանցքի ոչ նպատակային օգտագործմանը պետք է վերջ տրվի» Բաքվում կայացել է Ալիև-Խովաև հանդիպումըՍյունիքի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում․ Իրանի դեսպանԱդրբեջանի նախագահն ընդունել է Ռուսաստանի վարչապետինՍպառնալիքներ, պահանջներ, ռազմատենչ հայտարարություններ Հայաստանի հասցեին` Իլհամ Ալիևի կողմից