Քիչ առաջ Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահը: Վլադիմիր Պուտինին օդանավակայանում դիմավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարներին դիմավորել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Վլադիմիր Պուտինը Երևանում է՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նախագահ Պուտինը Երևանում նաև առանձին հանդիպում կունենա վարչապետ Փաշինյանի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում կհանդիպի Փաշինյանի հետ. ՊեսկովՀայաստան այցից առաջ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի առաջնորդի հետ։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Պուտինն ու Ալիևը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ու Ալիևն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությանը
Մանրամասները՝ քիչ անց