Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ալիևն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությանը


Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի առաջնորդի հետ: Սա Ալիև - Պուտին երկրորդ զրույցն է վերջին մեկ շաբաթվա մեջ, որը կայացել է Ռուսաստանի նախագահի` վաղը Հայաստան կատարելիք այցի նախաշեմին:

«Քննարկվել են հոկտեմբերի 31-ին Սոչիում, ինչպես նաև մինչ այդ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը», - հաղորդում է Կրեմլը:

Ռուսական կողմը շեշտում է, որ անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությանը` առանց հավելյալ մանրամասների:

«Ընդգծվել է եռակողմ ձևաչափով աշխատանքները շարունակելու կարևորությունը` հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը ապահովելու, Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիները բացելու ուղղությամբ», - ասված է Ռուսաստանի նախագահականի տարածած հայտարարության մեջ:

Նախորդ անգամ Ալիևն ու Պուտինը զրուցել էին անցած հինգշաբթի ռուսական կողմի նախաձեռնությամբ: Զրույցից հետո երկու կողմն էլ կարճ հաղորդագրություն էին տարածել, որտեղ որևէ բառ չկար Հայաստանի հետ հարաբերությունների կամ Հարավային Կովկասի վերաբերյալ:

XS
SM
MD
LG