Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին ընդառաջ այսօր Երևանում մեկնարկեց անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։
ՀԱՊԿ գագաթնաժողովը կմեկնարկի օրվա երկրորդ կեսին՝ ժամը 15-ին։
Երևանում ռազմական դաշինքի գագաթնաժողովի շրջանակում սպասվում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ: Այս մասին Կրեմլն էր հայտնել՝ առանց մանրամասնելու, թե երկու երկրների առաջնորդներն ինչ հարցեր են քննարկելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն այսօր Երևանում կքննարկեն Հայաստանին համատեղ օժանդակություն ցուցաբերելու հարցը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում կհանդիպի Փաշինյանի հետ. Պեսկով