Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում գումարված Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի մասնակիցներին դիմել է ուղերձով, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին:
«Պատմական փորձը վկայում է, որ հակամարտությունները չեն կարող հավերժ տևել, Բաքվի և Երևանի միջև միջազգային իրավունքի և արդարության հիմքի վրա խաղաղության և անվտանգության հաստատումը դարաշրջանի և ժամանակի պահանջ է»,- ասվում է Ալիևի «Խաղաղություն և անվտանգություն. կուսակցությունների դերը» թեմայով ուղերձում:
Նա նշել է, թե ներկայիս ժամանակաշրջանում, երբ «միջազգային հարաբերությունների համակարգում լուրջ ցնցումների պայմաններում ձևավորվում է նոր աշխարհակարգ, քաղաքական կուսակցությունները պետք է վերանայեն իրենց դիրքորոշումները և տարբեր մակարդակներում իրադարձությունների վրա ազդելու հնարավորությունները»:
«Դա զգայուն և առաջնահերթ խնդիր է նաև Ադրբեջանի համար, որը կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի պահանջները: Դրանք գրեթե 30 տարի չեն կատարվել, Ադրբեջանը երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում 2020 թվականին ազատագրել է իր զավթված տարածքները և վերջ է դրել ռազմական ագրեսիային, որից այդքան տարիներ տուժել է»,- հայտարարել է Ալիևը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել