Ադրբեջանի նախագահը գոհ է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության աճից և դրա ընդլայնման հեռանկարներ է տեսնում։ Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ բեռնափոխադրումների ոլորտում մեծ հնարավորություններ կան։
«Տրանսպորտային միջանցքների, առաջին հերթին՝ «Հյուսիս-Հարավ»-ի ներուժի ուժեղացումը կբխի բոլոր երկրների շահերից և լրացուցիչ հեռանկարներ կբացի»,- ասել է Իլհամ Ալիևը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել 2023 թվականին։
Միշուստինը նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, դրա օրինակը տրանսպորտի ոլորտն է։ Նրա խոսքով՝ տրանսպորտային և լոգիստիկ նախագծերը շարժիչ ուժ կդառնան երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման համար:
Ռուսաստանի վարչապետն ընդգծել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորությունը։ «Մենք ակնկալում ենք, որ մինչև 2030 թվականը դրանով երթևեկության ծավալը կաճի մինչև տարեկան 15 միլիոն տոննա», - ասել է Միխայիլ Միշուստինը:
ՌԴ վարչապետը երկօրյա այցով է Բաքվում, երեկ նա մասնակցել է ռուս-ադրբեջանական 11-րդ միջտարածաշրջանային համաժողովին, որից հետո կայացել են ռուս-ադրբեջանական բանակցություններ։
Այսօր Միշուստինը ծաղկեպսակ է դրել «Շեհիդների ծառուղում», ուր օտարերկրյա պաշտոնյաների պարտադիր այցը նախատեսված է
Ադրբեջանի պետական արարողակարգով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի հասցեին տողատակի խոսք․ Ստեփանակերտից մեկնաբանում են Ալիևի հայտարարությունները