Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ քննարկել է տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ուղղված հարցեր։
«Հանդիպման ժամանակ քննարկվել են հումանիտար և մշակութային ոլորտներում երկկողմ և տարածաշրջանային հիմունքներով համագործակցության հարցերը, տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները», - հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բայրամովը տեղեկացրել է հետհակամարտային շրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Շվիդկոյն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու մշակութային և հումանիտար ոլորտներում համատեղ միջոցառումների անցկացմանը։