Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել


Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների շուրջ, հաղորդում է Կրեմլը:

44-օրյա պատերազմից հետո` առաջին անգամ պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա ոչ տարածաշրջանային խնդիրների, ոչ էլ Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Կարճ տեքստում միայն նշվում է, որ «քննարկվել են առևտրա-տնտեսական ու էներգետիկ ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցությանը վերաբերող առանձին հարցեր»:

Բաքուն նույնաբովանդակ տեքստ է տարածել, ավելացնելով միայն, որ զրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Մինչ այդ` այսօր, հանդիպելով Եվրամիության դիվանագետներին, Ադրբեջանի նախագահը խոսել էր Ղարաբաղի հայերի հետ շփումներին խոչընդոտելու փորձերի, արտաքին ուժերի միջամտությունների մասին ու հրապարակավ պնդել` Բաքուն պատրաստ է խոսել Ղարաբաղում ապրող հայերի, բայց ոչ «հատուկ օրակարգով Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ», ով վերջերս նշանակվեց Ղարաբաղի պետնախարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG