Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական բնակչությանը բացահայտ ահաբեկել է որակել Ադրբեջանի նախագահի նոյեմբերի 8-ի «սպառնալից և ագրեսիվ» ելույթը Շուշիում, երբ Իլհամ Ալիևը զինվորական համազգեստով և զինվորականների առջև հայտարարել է, թե Գորիսը, Սիսիանը, Կապանը և հայկական այլ քաղաքներ իրենց տեսադաշտում են, ու հայերը հասկանում են, թե դա ինչ է նշանակում:
Փաշինյանը համապատասխան գրառումն արել է Թվիթերում.
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպառնալիքներ, պահանջներ, ռազմատենչ հայտարարություններ Հայաստանի հասցեին` Իլհամ Ալիևի կողմից