Վաշինգտոնը կշարունակի ջանքեր գործադրել իր գործընկերների կողքին լինելու համար՝ դիմակայելու Իրանի ապակայունացնող ազդեցությանը տարածաշրջանում, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Երեկ ճեպազրույցում հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը Ադրբեջանի դեմ Իրանի աճող սուր հռետորաբանության առնչությամբ, Փրայսը պատասխանել է. - «Մենք շատ հստակ ասել ենք, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար։ Մենք կշարունակենք մեր գործընկերների կողքին լինել, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել Իրանի ապակայունացնող ազդեցությանը տարածաշրջանում և, հնարավոր է, դրանից դուրս»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը պաշտոնապես իր բողոքն է փոխանցել Բաքվին