Մյունստերում (Գերմանիա) ընթացող «Մեծ յոթնյակի» արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքում ընդունվել է Իրանին դատապարտող հայտարարություն:
Յոթ երկրների դիվանագիտական կորպուսների ղեկավարները Թեհրանին մեղադրում են անօդաչու թռչող սարքեր օտար պետություններին և ոչ պետական դերակատարներին տրամադրելու համար:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Մերձավոր Արևելքում և դրա շուրջ Իրանի ապակայունացնող գործունեությունը: Դատապարտում ենք բալիստիկ և թևավոր հրթիռներին, ինչպես նաև ԱԹՍ-ներին առնչվող ակտիվությունը, այդ սպառազենի փոխանցումն ուրիշ պետություններին և ոչ պետական դերակատարներին»,- ասվում է «Մեծ յոթնյակի» արտաքին գերատեսչությունների ղեկավարների այսօրվա հաղորդագրությունում:
Ավելի վաղ Կիևը և Արևմուտքը Թեհրանին մեղադրել են Ռուսաստանին մարտական անօդաչուներ փոխանցելու համար:
Մոսկվան պնդել է, թե Ուկրաինայում միայն հայրենական արտադրության զենք է կիրառվում:
Թեհրանն էլ պնդել է, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտում կողմերից որևէ մեկին չի աջակցում և այդ առճակատման խաղաղ կարգավորման կողմնակից է: