Միացյալ Նահանգներում շարունակվում է երեքշաբթի օրը կայացած միջանկյալ ընտրությունների ընթացքում տրված քվեների հաշվարկը։
Politico հանդեսի տվյալներով՝ այսօր առավոտյան դրությամբ Սենատում դեմոկրատները և հանրապետականները հավասար թվով՝ 48-ական տեղ ունեին։ Չի բացառվում, որ Սենատում մեծամասնության ճակատագիրը որոշվի միայն հաջորդ ամիս Ջորջիայում անցկացվելիք երկրորդ փուլից հետո։ Այստեղ միմյանց դեմ պայքարող դեմոկրատ սենատոր Ռաֆայել Վարնոկին և հանրապետական թեկնածու, ամերիկյան ֆուտբոլի աստղ Հերշել Ուոքերին չի հաջողվել մեծամասնություն ստանալ։ Ընտրությունների երկրորդ փուլը Ջորջիայում կայանալու է դեկտեմբերի 6-ին։
Ներկայացուցիչների տանն առավելությունը հանրապետականներինն է, սակայն Դոնալդ Թրամփի կուսակիցներն առայժմ բացարձակ մեծամասնություն կազմելու համար բավարար թվով քվեներ չունեն։ Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին Ներկայացուցիչների տանը Հանրապետական կուսակցությունը 207 տեղ ունի, Դեմոկրատական կուսակցությունը՝184։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Ներկայացուցիչների տանը մեծամասնություն են ապահովում հանրապետականները, Սենատում վիճակը դեռ անորոշ է