Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել, քննարկել Արցախի շուրջ վերջին զարգացումները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:

Ըստ Հարությունյանի գրասենյակի՝ քննարկվել են Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում իշխանությունների հետագա անելիքներն, ինչպես նաև մտքեր են փոխանակվել կոնկրետ հարցերի շուրջ միասնական դիրքորոշումներ ձևավորելու վերաբերյալ:

Փաշինյան-Ալիև-Պուտին՝ Սոչիի հանդիպումից հետո Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարեց՝ Մոսկվայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իր ղեկավարած կառավարության քաղաքականությունը 100 տոկոսով համապատասխանում է ռուսական տեսլականին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան