Ռուսաստանը վերականգնում է իր մասնակցությունը «Սևծովյան հացահատիկի» գործարքում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Մոսկվան Ուկրաինայից գրավոր երաշխիքներ է ստացել՝ «հացահատիկային միջանցքը» մարտական գործողությունների համար չօգտագործելու մասին։
Պաշտոնական Մոսկվան անցած շաբաթ հայտարարել էր ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով Ստամբուլում ՄԱԿ-ի և ԱՆկարայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունից դուրս գալու մասին, որպես պատճառ նշելով Սևաստոպոլում անօդաչու սարքերի հարձակումները Սևծովյան նավատորմի նավերի վրա։
Նախօրեին ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է մանրամասն հետաքննություն անցկացնել Սևաստոպոլի ուղղությամբ հարվածների վերաբերյալ, ինչպես նաև Կիևից Ստամբուլի պայմանավորվածությունների խստիվ պահպանման իրական երաշխիքներ ստանալ, մասնավորապես, հումանիտար միջանցքը ռազմական նպատակներով չօգտագործելու վերաբերյալ։
Դրանից հետո միայն հնարավոր կլինի քննարկել «Սևծովյան նախաձեռնության» շրջանակներում աշխատանքները վերսկսելու հարցը, հաղորդել էր Կրեմլը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի դրոշով նավերը կկարողանան շարունակել հացահատիկի արտահանումն Ուկրաինայից․ Աքար