Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան։

Ըստ վարչապետի գրասենյակի՝ Թեհրանում տեղի է ունենալու Փաշինյանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:

Հանդիպման հրավերը Իրանի նախագահինն է։

Ըստ իրանական կողմի՝ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանում մեկնարկել են Փաշինյան-Ռաիսի բանակցությունները