Իրանի իշխանությունները պնդում են, որ վաղը՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվելու է Թեհրան։
Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Մոհամադ Ջամշիդիի փոխանցմամբ՝ Փաշինյանին Թեհրան է հրավիրել իսլամական հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։
Հայկական կողմը Փաշինյանի այցի մասին իրանական կողմի տեղեկատվությունն առայժմ չի մեկնաբանում։