Եվրամիությունը շարունակում է ակտիվ ներգրավվածություն ունենալ խաղաղ գործընթացում. Կլաար

Եվրամիությունը շարունակում է ակտիվ ներգրավվածություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում, հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Թվիթերում նա հրապարակել է վարչապետ Փաշինյանի հետ լուսանկար և գրել, որ լավ հանդիպումներ է ունեցել վերջին երկու օրերի ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ: Ըստ Կլաարի՝ քննարկվել են ընթացիկ զարգացումները և հետագա քայլերը, ինքն ընդգծել է Եվրամիության շարունակական ուժեղ ներգրավվածությունը խաղաղ գործընթացում։

Երևանում ԵՄ հատուկ ներկայացուցչին նախորդ օրերին վարչապետից բացի, ընդունել են Անվտանգության խորհրդի քարտուղարը, արտգործնախարարը, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: