Մատչելիության հղումներ

Տոյվո Կլաարին ընդունել է Ռուբեն Ռուբինյանը


Լուսանկարը՝ ԱԺ աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ԱԺ աշխատակազմի լրատվականի

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին այսօր ընդունել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

ԱԺ աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Ռուբինյանը զրուցակցին ներկայացրել է կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:

ԵՄ հատուկ ներկայացուցչին երեկ և այսօր ընդունել են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը, արտգործնախարարը և վարչապետը:

XS
SM
MD
LG