Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին այսօր ընդունել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
ԱԺ աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Ռուբինյանը զրուցակցին ներկայացրել է կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:
ԵՄ հատուկ ներկայացուցչին երեկ և այսօր ընդունել են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը, արտգործնախարարը և վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան պնդում է՝ բանագնացների հանդիպումները տեղի կունենան Թուրքիայում և Հայաստանում, Երևանը հերքում է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, մենք կբացենք սահմանները. Էրդողան