Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների մանդատը երկարաձգելու՝ Երևանից հնչող առաջարկը։
Պատասխանելով ռուսական РИА "Новости" գործակալության հարցին, թե քննարկվելո՞ւ է արդյոք այդ հարցը հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է. - «Հարկավոր է սպասել բուն հանդիպմանը»։
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահներին 10-ից 20 տարվա մանդատով օժտելու անհրաժեշտության մասին այսօր ավելի վաղ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատրաստ եմ Սոչիում փաստաթուղթ ստորագրել, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայությունը երկարաձգվի». Փաշինյան