Մեկնարկել է ՀԱՊԿ-ի արտահերթ հեռավար գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստան ուղարկված առաքելության զեկույցն ու Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ ջանքերը։
Նիստին մասնակցում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նիստն անցկացվում է պաշտոնական Երեւանի նախաձեռնությամբ, որը հրապարակավ քննադատում է Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքին՝ ադրբեջանական ագրեսիային համարժեք չարձագանքելու, Հայաստանին ռազմական օգնություն չտրամադրելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղը ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ ջանքերը