Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին։
Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել երկկողմ առևտրատնտեսական, տրանսպորտային, ֆինանսական հարցեր: Բացի այդ, քննարկվել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագիծը։ Միջազգային այս միջանցքը նախատեսված է ապահովելու Իրանի միջոցով Բալթյան երկրների և Հնդկաստանի միջև տրանսպորտային կապը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում կայացել է Ալիև-Օվերչուկ հանդիպումը