Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հարցերը։
Փոխվարչապետերի մակարդակով եռակողմ խումբը ստեղծվել էր տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերը վերականգնելու նպատակով։ Ալեքսեյ Օվերչուկն այդ խմբում ռուսական կողմի ներկայացուցիչն է։