Վարչապետի պաշտոնն ազատող Լիզ Թրասն այսօր հանդես գալով իր վերջին ուղերձով՝ ասել է, թե իր համար մեծ պատիվ էր ծառայել Բրիտանիային: Նա հավաստիացրել է, որ առջևում լուսավոր օրեր են:
«Այս պաշտոնում աշխատելով, ես ևս մեկ անգամ համոզվել եմ, որ մենք պետք է համարձակ գտնվենք և դիմակայենք մեր առջև ծառացած մարտահրավերները: Ինչպես հռոմեացի փիլիսոփա Սենեկան է ասել՝ մենք չենք համարձակվում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բան դժվար է, այլ այդ ինչ-որ բանը դժվար է, որովհետև մենք չենք համարձակվում»,- ասել է Թրասը:
Նա ընդգծել է, որ շարունակ հավատում է բարձր աճի և ցածր հարկերի գաղափարին: Նրա փոխանցմամբ, երկրին միևույն է սպասում են լուսավոր օրեր:
Թրասը հաջողություն է մաղթել Ռիշի Սունակին և մեկնել է թագավոր Չարլզ երրորդի մոտ՝ պաշտոնապես հրաժարական ներկայացնելու: Թագավորն ավելի ուշ վարչապետի պաշտոնում կնշանակի Ռիշի Սունակին:
Լիզ Թրասն ընդամենը վեց շաբաթ է աշխատել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում, դա երկրի պատմության ընթացքում պաշտոնավարման ամենակարճ ժամկետն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռիշի Սունակը՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ